Աշխարհի ամենարագ վազորդ, օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն յամայկացի Ուսեին Բոլտը, ում պատկանում են 100 և 200 մետր վազքի աշխարհի ռեկորդները, պատրաստակամություն է հայտնել օգնելու ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալ» տեղափոխված անգլիացի Գարեթ Բեյլիին` լավացնելու արագաուժային որակները: «Եթե Գարեթին անհրաժեշտ լինի իմ օգնությունը, ես պատրաստ եմ մեկնել Մադրիդ», -ասել է նա: Հիշեցնենք, որ իր ծառայություններով Բոլտն օգտակար է եղել նաև Ռոնալդուին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ